Song: Մոռանալ To Forget
Artist:  The Deenjes
Year: 2016
Viewed: 6 - Published at: 7 years ago

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ
Ամենին մոռանալ
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ
Ամենին մոռանա՜լ…
Չսիրել, չտենչալ, չկանչել
Հեռանալ…

( The Deenjes )
www.ChordsAZ.com

TAGS :